Գլխավոր Ավելին

Բժիշկ-պացիենտ հարաբերություններից մինչև արհեստական բանականություն. հարցազրույց գերմանացի վիրաբույժի հետ

Հունիսի 10-15-ը աշխատանքային այցով «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում էր Գերմանիայի Աուսբուրգի համալսարանական կլինիկայի սիրտ-անոթային և կրծքային վիրաբուժության բաժնի թորակալ և աբդոմինալ վիրաբույժ Հոլգեր Լիսթլեն։ Սա բժշկի երրորդ այցն է Հայաստան՝ համալսարանական հիվանդանոց։

Այցի շրջանակում նա մասնակցել է խորհրդատվությունների և վիրահատությունների, հանդիպել բուժհաստատության վիրաբույժների հետ մեթոդաբանական աջակցության և փորձի փոխանակման նպատակով։ Համալսարանական հիվանդանոցում նա հանդես է եկել մինիմալ ինվազիվ վիրաբուժությանը նվիրված զեկուցմամբ, պատասխանել բժիշկների հարցերին։

Նշենք, որ Հոլգեր Լիսթլեն բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է, պաշտպանել է դոկտորական թեզ «Effect of inhaled lidocain on pulmonary inflammatory process during experimental sepsis in rats» թեմայով։

Բժիշկը նաև մասնակցում է բարեգործական ծրագրերի, պարբերաբար այցելում է տարբեր երկրներ։ 2016 թվականին Ուգանդայում հիմնադրել է «Կատատե» բժշկական կենտրոնը, որն ինքն էլ ղեկավարում է։ Հոլգեր Լիսթլենի զրուցել ենք բժշկությունից և ոչ միայն։

– Դուք արդեն երրորդ անգամ եք այցելում մեր երկիր։ Ի՞նչն է Ձեզ մշտապես բերում այստեղ։ Ի՞նչ փոփոխություններ եք տեսել այս ընթացքում:

– Այո, սա իմ երրորդ այցն է։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանին և բժիշկ Անդրանիկ Ալեքսանյանին։ Շատ տպավորիչ է աշխատել այս մարդկանց հետ, մեզ բոլորիս կապում է սերը վիրաբուժության նկատմամբ և մարդկանց օգնելու ցանկությունը։ Մեծ փոփոխություններ եմ նկատում «Միքայելյան» հիվանդանոցում, ես տեսա վիրահատարանի տեխնիկական հագեցվածությունը, լապարասկոպիկ հավաքածուները, ուրախալի էր այս առաջընթացը արձանագրել։ Հիացած եմ իմ կոլեգաներով, հաճելի էր տեսնել, թե նրանք ինչպես են իրականացնում տարբեր բարդ վիրահատություններ, իսկ պրոֆեսոր Ստեփանյանը իդեալական վիրաբույժ է, նրա կատարած վիրահատությունները հիասքանչ են։ Ինչպես այս հիվանդանոցը, այնպես էլ Երևանը արագ զարգանում է, ենթակառուցվածքները ավելանում են։

Հարցազրույց ամբողջական տարբերակով կարող եք ընթերցել ստորև

https://ysmu.am/.../bzhishk-patsient-haraberutyunnerits-m/

×
facebook sharing button facebook