Գլխավոր Ավելին

Ապրիլի 25-ը՝ Մալարիայի դեմ պայքարի միջազգային օր․ Ալվարդ Հովհաննիսյան

Յուրաքանչյուր տարի ապրիլի 25-ին նշվում է մալարիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Մալարիան ինֆեկցիոն հիվանդություն է, որը փոխանցվում է մոծակների խայթելու միջոցով։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի բժիշկ-ինֆեկցիոնիստ, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանը նշում է, որ մալարիան հիմնականում տարածված է տրոպիկական երկրներում։ Քանի որ շուտով ամառ է, և ավելանում են ճամփորդությունները դեպի այդ երկրներ, կարևոր է իմանալ՝ ինչպես խուսափել մալարիայից։

 2023 թվականի տվյալներով՝ մալարիայից շուրջ 600 հազար մարդ է մահացել ամբողջ աշխարհում️։ «Հայաստանը 2011 թվականին ԱՀԿ-ի կողմից ճանաչվել է մալարիայից զերծ գոտի, սակայն դա չի նշանակում, որ հիվանդության դեպքեր չեն արձանագրվում։ Դրանք բերովի դեպքեր են, երբ մարդիկ հիվանդանում են տրոպիկական երկրներում», – ասում է բժիշկ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ գերնպատակը մնում է հիվանդության տարածման կանխարգելումը։

Մանրամասները՝ «Առավոտ լուսո»-ի ռեպորտաժում։

×
facebook sharing button facebook