Չարորակ ուռուցքային հիվանդությունների շարքում կոլոռեկտալ քաղցկեղը տարածվածության ցուցանիշով երրորդ տեղում է՝ կանանց դեպքում զիջելով կրծքագեղձի քաղցկեղին, իսկ տղամարդկանց դեպքում՝ թոքի քաղցկեղին։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի վիրաբույժ, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, բ․գ․թ․ Անդրանիկ Ալեքսանյանը նշում է, որ մահացության ցուցանիշով այս հիվանդությունը երկրորդ տեղում է։
Բժշկի խոսքով՝ տղամարդկանց մոտ այս հիվանդությունը ավելի հաճախ է հանդիպում, հիմնականում 50-ից բարձր տարիքային խմբում, սակայն վերջին տարիներին հիվանդության երիտասարդացում է նկատվում։
Անդրանիկ Ալեքսանյանը նշում է, որ հաճախ հիվանդությունը զարգանում է անախտանիշ, ուստի կարևոր է կասկածների, գանգատների դեպքում դիմել հիվանդանոց և կատարել կոլոնոսկոպիա։
Ի՞նչ ռիսկի գործոններ են ընկած այս հիվանդության զարգացման հիմքում, ի՞նչ ախտանշաններ կարող են լինել, ի՞նչ է առաջարկում ժամանակակից վիրաբուժությունը, այս և այլ հարցերի պատասխանները՝ «Ժամը» լրատվականի ռեպորտաժում
.png)