Ավելցուկային քաշի դեմ ուղղված բարիատրիկ վիրահատությունների նկատմամբ հետաքրքրությունը և զուգահեռ նաև պահանջարկն ամբողջ աշխարհում տարեցտարի աճում են:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը նշում է, որ երբ դիետոլոգի, հոգեբանի հետ աշխատանքը, ֆիզիկական վարժությունների կիրառումը անարդյունավետ են, անձինք դիմում են վիրահատական միջամտության, որպեսզի նվազեցնեն քաշը, կարողանան կանխարգելել ավելցուկային քաշի հետևանքով առաջացող մի շարք հիվանդություններ։
Ի՞նչ վիրահատական մեթոդներ կան, ինչպե՞ս են ընտրում, թե որ վիրահատությունը կատարել, ինչպե՞ս են նախապատրաստվում բարիատրիկ վիրահատության, ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել, այս և այլ հարցերի պատասխանները՝ «Առավոտ լուսո»-ի ռեպորտաժում։
.png)