Գլխավոր Ավելին

Իմունոքիմիական թեստը՝ հաստ աղու քաղցկեղի կանխարգելման հետազոտություն․ Աստղիկ Խալաթյան

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Էնդոսկոպիայի ծառայության բժիշկ-էնդոսկոպիստ, գաստրոէնտերոլոգ Աստղիկ Խալաթյանը անդրադարձել է հաստ աղու քաղցկեղի կանխարգելման նպատակով իրականացվող կարևոր հետազոտություններից մեկին՝ իմունոքիմիական թեստին (FIT)։ Դա կղանքում թաքնված արյան որոշումն է։ Եթե թեստի արդյունքը դրական է լինում, պացիենտը ուղղորդվում է կոլոնոսկոպիայի, որի ժամանակ հեռացվում են բարորակ գոյացությունները և կանխում դրանց զարգացումը։

Ի դեպ, նպատակ կա Հայաստանում լայն հասարակության համար հասանելի դարձնել այս կանխարգելման ծրագիրը՝ հատկապես հաշվի առնելով հաստ աղու քաղցկեղի տարածվածությունը և մահվան բարձր ցուցանիշը մեր երկրում։

Թեստը իրականացվում է տարեկան մեկ անգամ, այն ոչ ինվազիվ է և նախապատրաստական հատուկ փուլեր չկան։

Մանրամասները՝ «Առավոտ լուսո»-ի ռեպորտաժում։

×
facebook sharing button facebook