Գլխավոր Ավելին

Մոծակի խայթոցի տենդն ու հետևանքները․ ի՞նչ է խորհուրդ տալիս ինֆեկցիոն հիվանդությունների դոցենտը

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանը` Արևմտյան Նեղոսի տենդի մասին․

Հիվանդությունը մարդուն փոխանցվում է վարակված մոծակի խայթոցի հետևանքով, սովորաբար ընթանում է առանց ախտանիշների, հազվադեպ կարող է դիտվել հիվանդության ծանր ընթացք՝ առաջացնելով կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ։

Ռիսկի խմբում են հիմնականում ուղեկցող, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ (սիրտ-անոթային, օնկոլոգիական հիվանդություններ, շաքարային դիաբետ և այլն), մեծահասակները։

Հիվանդությունը դրսևորվում է բարձր ջերմությամբ, համառ գլխացավերով, փսխումներով, գիտակցության խանգարմամբ, տարածուն մկանացավերով, հոդացավերով, մարմնի ցանավորմամբ։

 Պաշտպանվելու միջոցը մոծակների խայթոցից խուսափելն է, ինչը հնարավոր է՝ կրելով փակ հագուստ, կիրառելով միջատասպան ցանցեր և միջոցներ, չորացնելով ջրի հնարավոր աղբյուրները։

Մանրամասները՝ հարցազրույցում։

https://armlur.am/1393827/

×
facebook sharing button facebook