Գլխավոր Ավելին

Ե՞րբ և ո՞ր գանգատների դեպքում դիմել ինտերվենցիոն սրտաբանին, ո՞վ է ինտերվենցիոն սրտաբանը. Արմեն Օքրոյան

Մահացության պատճառների շարքում սրտանոթային համակարգի հիվանդությունները առաջին հորիզոնականում են, ընդ որում՝ այս հիվանդությունները «երիտասարդացել» են։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի ղեկավար Արմեն Օքրոյանը 21TV-ի «Ապրենք առողջ» հաղորդման ժամանակ խոսել է սրտանոթային խնդիրների մասին, երբ և որ գանգատների դեպքում դիմել ինտերվենցիոն սրտաբանին, ով է ինտերվենցիոն սրտաբանը, ինչով է զբաղվում։

Բժիշկը նշել է, որ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը ավելի բարձր է տղամարդկանց շրջանում՝ պայմանավորված վնասակար սովորություններով՝ ալկոհոլի օգտագործում, ծխել։ Նա կարևորել է սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը և հիշեցրել ամենահեշտ բանաձևը՝ ճիշտ սննդակարգ, կանոնավոր ֆիզիկական բավարար ծանրաբեռնվածություն, վնասակար սովորություններից հրաժարվել։

«Շաբաթական երեք անգամ կարդիո վարժություններ անելով կարելի է 40 տոկոսով նվազեցնել սիրտ-անոթային պատահարների ռիսկը։ Ճիշտ է՝ մեր կյանքը սթրեսային է, բայց նույն սպորտով զբաղվելը հանում է սթրեսը, եկեք սթրեսը փոխենք սպորտով»,-ասում է բժիշկ Օքրոյանը։

Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի ղեկավարը անդրադարձել է նաև ժառանագական նախատրամադրվածությանը, շեշտել կանխարգելման նպատակով անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը։

Մանրամասները՝ հարցազրույցում 

×
facebook sharing button facebook