Արթրիտի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում բաց դռների օր էր հայտարարված։
Ռևմատոլոգիայի բաժանմունքի բժիշկները հոկտեմբերի 13-ին մոտ 50 խորհրդատվություն են կատարել: Խորհրդատվություններ անցնելու համար գրանցվել էին թե հին, թե նոր պացիենտներ։ Ընդ որում՝ շատ պացիենտներ մարզերից էին։
Կլինիկայի ղեկավարը՝ Վալենտինա Վարդանյանը նշում է, որ ախտորոշեցին նոր դեպքեր, կային պացիենտներ, ովքեր դիմել էին երկրորդ կարծիք լսելու համար, ինչպես նաև ռևմատոլոգիական քրոնիկ հիվանդություններ ունեցող պացիենտներ։
Բժիշկը արդյունավետ է գնահատում անցկացված միջոցառումը՝ նշելով, որ այն ծառայեց նպատակին, բազմաթիվ պացիենտների կարողացան օգտակար լինել։
.png)