«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ռևմատոլոգիայի բաժանմունքը Արթրիտի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով հոկտեմբերի 13-ին հայտարարում է բաց դռների օր:
Այդ օրը Ռևմատոլոգիայի բաժանմունքի բժիշկները անվճար խորհրդատվություններ են անելու:
Ցանկացողները պետք է նախապես գրանցվեն` աշխատանքային օրերին՝ ժամը 10․00-18․00 զանգահարելով 095052023 հեռախոսահամարին:
Անվճար խորհրդատվությունների համար կարող են գրանցվել բոլոր այն քաղաքացիները, որոնց մոտ կան ռևմատոլոգիական հիվանդություններին և պարբերական հիվանդությանը բնորոշ գանգատներ և անհրաժեշտություն կա ռևմատոլոգի մոտ խորհրդատվություն անցնելու:
.png)