Գլխավոր Ավելին

Գիտական լսումները շարունակվում են

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում սեպտեմբերի 7-ին կայացած գիտական լսումների բանախոսները անեսթեզիոլոգ Սասուն Ղազարյանն ու սրտաբան Աննա Ամատունին էին։ Քննարկման թեման սիրտ-անոթային համակարգի խնդիրներ ունեցող հիվանդների նախավիրահատական պատրաստումն էր, որը թույլ կտա նվազեցնել վիրահատության ընթացքում բարդությունները, ինչպես նաև հետվիրահատական մահացության ռիսկը։ Ներկայացվեցին եվրոպական վերջին մոտեցումները քննարկվող հարցերի վերաբերյալ։

Անեսթեզիոլոգ Սասուն Ղազարյանի զեկույցի թեման էր «Հիվանդների նախավիրահատական ռիսկի գնահատում, կարդիո պաթոլոգիա ոչ կարդիո անեսթեզիայում», իսկ սրտաբան Աննա Ամատունի զեկույցը վերաբերում էր սիրտ անոթային համակարգի գնահատմանը և պացիենտների վարմանը ոչ սրտային վիրահատությունների ժամանակ։

Բանախոսները, ի թիվս այլնի, մեկ անգամ ևս կարևորեցին սրտային անբավարարություն ունեցող պացիենտների վիահատությանը պատրաստման հարցում մուլտիդիսցիպլինար մոտեցումը՝ հանձնիս վարող բժշկի, անեսթեզիոլոգի և սրտաբանի։

Բազմաթիվ հարցեր հնչեցին, որոնք վերաբերում էին անհրաժեշտ հետազոտությունների հայկական և միջազգային գործելակարգերին, լապարասկոպիայի, էնդոսկոպիայի ժամանակ սրտային անբավարարությունով հիվանդների անեսթեզիայի ռիսկերին և հակացուցումներին։ Բանախոսները նշեցին, որ այժմ համալսարանական հիվանդանոցում առկա են բոլոր հնարավորությունները ամենաբարդ սրտային պացիենտներին հետազոտելու և ցանկացած վիրահատության պատրաստելու համար։

Քննարկվեցին նաև հստակ դեպքեր, որոնք վերաբերում էին սրտային անբավարարությամբ հիվանդների պլանային վիրահատություններին։

×
facebook sharing button facebook