«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում երեկ կայացած գիտական լսման զեկույցները վերաբերում էին համակարգային կարմիր գայլախտին և այդ շրջանում երիկամների ախտահարմանը՝ գայլախտային նեֆրիտին։
Զեկուցումներով են հանդես եկել Ռևմատոլոգիայի բաժանմունքի բժիշկ-ռևմատոլոգներ Նունե Մանուկյանը և Սյուզաննա Վարդանյանը։ Ներկայացվել է կլինիկական դեպք, անդրադարձել են համակարգային կարմիր գայլախտի կլինիկական տարբեր դրսևորումներին, ինչպես ճանաչել հիվանդությունը և ինչպես ճիշտ ուղղորդել ռևմատոլոգի մոտ։ Բժիշկներն անդրադարձել են նաև գայլախտային նեֆրիտի բուժման մոտեցումներին, թե ինչ ուղեցույցներով են առաջնորդվում, որքանով են հասանելի անհրաժեշտ դեղերը և այլն։
Գործընկերները բազում հարցեր են ուղղել հիվանդության ընթացքի, զարգացման, հետևանքների վերաբերյալ, անդրադարձել իրենց պրակտիկայում հանդիպած կասկածելի կլինիկական դեպքերին։
Հերթական անգամ կարևորվել է գիտական լսումների արդյունավետությունը թիմային աշխատանքի ճիշտ կազմակերպման, բժշկական ոլորտի նորություններին տեղյակ լինելու, կոնկրետ կլինիկական դեպքերում արագ կողմնորոշվելու հարցում։
.png)