Գլխավոր Ավելին

Դիմածնոտային վիրաբույժը ԱՄՆ-ում իմպլանտոլոգիայի նորագույն մեթոդների մասին կոնֆերանսի է մասնակցել

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի դիմածնոտային վիրաբույժ Ռոման Հարությունյանը ԱՄՆ-ի Անահեյմ քաղաքում մասնակցել է Կալիֆորնիայի ատամնաբուժության ասոցիացիայի համաժողովին, որը բաղկացած էր դասախոսություններից, գործնական աշխատանքներից (Immediate Implant Temporary, Implant prosthodontics, Natural teeth vs implant, Oral cancer) և ցուցահանդես-վաճառքից։

Ռոման Հարությունյանը նշում է, որ կոնֆերանսին մասնակցությունը կարևոր էր իմպլանտոլոգիայի նորագույն մեթոդներին, դիմածնոտային ոլորտի նորամուծություններին տեղեկանալու, ոլորտի առաջատար մասնագետների հետ ծանոթանալու առումով։

Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ բժիշկներ, բանախոսներից էին` Կանադայի և Ամերիկայի խորհրդի կողմից հաստատված բերանի խոռոչի և դիմածնոտային պաթոլոգիայի ոլորտում հայտնի բժիշկ պրոֆեսորներ։

×
facebook sharing button facebook