Գլխավոր Ավելին

Ախտորոշման բաժանմունքը մասնակցել է ռադիոլոգիայի 5-րդ համագումարին

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ախտորոշման բաժանմունքը մասնակցել է Դիլիջանում կայացած ռադիոլոգիայի 5-րդ համագումարին։

Մեր ՈՒՁՀ, Էնդոսկոպիկ և ԿՏ ծառայությունները, կլինիկական օրդինատորների հետ միասին զեկուցումներ են ներկայացրել հետևյալ թեմաներով՝

Պողոսյան Արմինե- «Երակային ցանցի թակարդները»

Այվազյան Գայանե – «Այդ պարզ թվացող բարդ հոդը»

Մանուկյան Կարեն – «Էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտությունը Հայաստանում․մեր փորձը»

Գևորգյան Էմմա ( կլինիկական օրդինատոր, ղեկավար՝ Լևոն Դավթյան ) –«Արհեստական բանականությունը ռադիոլոգիայում»։

Էմմա Գևորգյանի զեկույցը օրդինատորների մրցույթում հաղթող է ճանաչվել։

Թամրազյան Աննա ( կլինիկական օրդինատոր, ղեկավար՝ Լևոն Դավթյան ) –«Անոթային կոմպրեսիոն սինդրոմներ»

Գանջալյան Լիլիթ ( կլինիկական օրդինատոր, ղեկավար՝ Լևոն Դավթյան ) – «Նշաններ»

Փիլոյան Մարիամ – «Մանկական ոսկրային ուռուցքներ»

Դավթյան Լևոն – «Ոչ պաթոլոգիկ»

Աբրահամյան Վարդան (ռենտգեն) – «Բազմագիտակարգային հարցախաղի ներկայացում»։

Մեր մասնագետները նշում են, որ Ռադիոլոգների Հայկական Ասոցացիայի կազմակերպած համագումարը ինֆորմատիվ էր և արդյունավետ։

×
facebook sharing button facebook