«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում շարունակվում է «ՀԵՆԱՐ» հիմնադրամի և Բոստոնի համալսարանի «Չոբանյան և Ավետիսյան» բժշկական դպրոցի հետ համատեղ իրականացվող Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության մագիստրոսական ծրագրի (Master's in Health Professions Education, MSHPE) գործնական փուլը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել առողջապահական ոլորտի մասնագետների կրթական ծրագրերի բարեփոխում՝ ներդնելով կոմպետենցիաների և հմտությունների վրա հիմնված բժշկության բաղադրիչներ։
Ծրագրում ներառված է համաշխարհային լավագույն փորձը և այն դասավանդվում է Բոստոնի համալսարանի առաջատար մասնագետների, ինչպես նաև հայկական կողմից ընտրված դասախոսների կողմից։
Ծրագրի ավարտին մասնակիցներին շնորհվելու են վկայականներ։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ինֆեկցիոնիստ Ալվարդ Հովհաննիսյանը ՀԵՆԱՐ–Բոստոնի համալսարանի Health Professions Education (HPE) ծրագրի 2025–2026 ուսանողներից մեկն է՝ ընտրված ԵՊԲՀ-ի կողմից։ Որպես հետբուհական կրթության որակի բարելավման պատվիրակ՝ նա իր ստացած գիտելիքները զուգահեռաբար փոխանցելու է գործընկեր դասավանդողներին՝ նպաստելով կրթական գործընթացի շարունակական զարգացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.youtube.com/shorts/b7ggr4Pv510
.png)