«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած հերթական գիտական լսման զեկուցողը ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դասախոս Հայկ Կարապետյանն էր։ Բանախոսը հանդես եկավ «Համաճարակաբանական հետազոտությունների հիմունքներ» թեմայով զեկուցմամբ։
Նա խոսեց հետազոտությունների տեսակների մասին, ընդգծեց դրանց անցկացման կարևորությունը համաճարակաբանության ոլորտում։ Հայկ Կարապետյանը ներկայացրեց համաճարակաբանական հետազոտության կառուցվածքը և կիրառվող մեթոդները։
Գործընկերները տարբեր հարցեր ուղղեցին բանախոսին քննարկվող թեմայի վերաբերյալ, որոնք վերաբերում էին տվյալների հստակությանը, արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին։
.png)