«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբույժները հերթական գիտական հաջողությունն են ունեցել։
Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանի կողմից առաջարկվել և գործնական աշխատանքում ներդրվել է ստոծանիական «հսկա» ճողվածքների դեպքում վիրահատության մի էտապի մոդիֆիկացիա, և այդ առաջարկով գիտական հոդվածը հրապարակվել է միջազգային հեղինակավոր ամսագրում, որն ունի բարձր ազդեցության գործոն։
Այս հարցի վերաբերյալ աշխատանքներն իրականացրել են պրոֆ. Ս.Ա. Ստեփանյանը և ամբիոնի դասախոս, վիրաբույժ Վ.Մ. Հակոբյանը 2010թ.-ից։
Հոդվածն իրականություն է դարձել համալսարանական հիվանդանոցի վիրաբույժների, ռադիոլոգների, էնդոսկոպիստների թիմի երկարատև համատեղ աշխատանքի շնորհիվ։
Հոդվածի մասին մանրամասները՝
Copyright © The Author(s) 2025. Published by Baishideng Publishing Group Inc. All rights reserved.
World J Gastrointest Surg. Jul 27, 2025; 17(7): Published online Jul 27, 2025.
Վերնագիր՝ Removal of the sac during surgery for the repair of “giant” paraesophageal hernias
Հեղինակներ՝ Vahe M. Hakobyan, Areg A. Petrosyan, Hayk H. Yeghiazaryan, Andranik Y. Aleksanyan, Hayk H. Safaryan, Hakob H. Shmavonyan, Karen T. Papazyan, Khachik H. Ayvazyan, Levon G. Davtyan, Aram A. Khachatryan, Ghukas S. Sargsyan, Suren A. Stepanyan
Journal Reference: World J Gastrointest Surg 2025; 17(7): 106365
PMID: 40740916
DOI: 10.4240/wjgs.v17.i7.106365
.png)