Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայով հպարտանալու հերթական առիթն ունենք։
Մեր գաստրոէնտերոլոգները հանդես են եկել կարևոր գիտական աշխատանքներով՝
Հայկական պոպուլյացիայում աուտոիմուն հեպատիտի (AIH) համապարփակ բնութագրումը, այդ թվում՝ ազաթիոպրինի (AZA) հանդեպ անտանելիության դեպքերի բացահայտումը և այլընտրանքային բուժման անհրաժեշտության ընդգծումը։
Դեռևս գրականության մեջ չնկարագրված 2 Կլինիկական դեպքերի նկարագրությամբ աշխատանք, որը ուսումնասիրում է պարբերական հիվանդության ազդեցությունը ոչ ցիռոտիկ պորտալ հիպերտենզիայի զարգացման վրա։
Երկու աշխատանքներն էլ տպագրվել են միջազգային հեղինակություն ունեցող Journal of Clinical and Experimental Hepatology ամսագրում՝ աբստրակտի տեսքով։
Մեր բժիշկները հույս ունեն առաջիկայում ներկայացնել նոր հետազոտություն՝ աղեստամոքսային համակարգի վրա պարբերական հիվանդության ազդեցության մասին։
Հղումը ստորև
1) https://www.jcehepatology.com/.../S0973-6883.../abstract...
2) https://www.jcehepatology.com/.../S0973-6883.../abstract...
.png)