Գերմանացի վիրաբույժների հետ համագործակցությունը շարունակվում է։ Հունիսի 10-15-ը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց կայցելի Գերմանիայի Աուսբուրգի համալսարանական կլինիկայի սիրտ-անոթային և կրծքային վիրաբուժության բաժնի վարիչ, թորակալ և աբդոմինալ վիրաբույժ Հոլգեր Լիսթլեն։
Սա բժշկի արդեն երրորդ այցն է Հայաստան՝ համալսարանական հիվանդանոց։ Այցի շրջանակում նախատեսվում է մասնակցություն խորհրդատվությունների և վիրահատությունների, հանդիպումներ մեր վիրաբույժների հետ, մեթոդաբանական աջակցություն և փորձի փոխանակում։
Հունիսի 12-ին կկայանա նաև գիտական լսում, որի ընթացքում Հոլգեր Լիսթլեն կկարդա դասախոսություն մինիմալ ինվազիվ վիրաբուժության թեմայով։ Թիրախ լսարանն են ընդհանուր և թորակալ վիրաբույժները, թոքաբանները, անեսթեզիոլոգները։
Նշենք, որ Հոլգեր Լիսթլեն բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է, պաշտպանել է դոկտորական թեզ «Effect of inhaled lidocain on pulmonary inflammatory process during experimental sepsis in rats» թեմայով։
Բժիշկը նաև մասնակցում է բարեգործական ծրագրերի, պարբերաբար այցելում է տարբեր երկրներ։ 2016 թվականին Ուգանդայում հիմնադրել է Կատատե բժշկական կենտրոնը, որն ինքն էլ ղեկավարում է։
Լուսանկարը՝ բժշկի նախորդ այցից
.png)