«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած հերթական գիտական լսման զեկուցողը Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Կարո Սարուխանյանն էր, թեման՝ «Նախավիրահատական հակաբակտերիալ պրոֆիլակտիկան և հետվիրահատական հակաբակտերիալ թերապիան»։ Թեմայի շրջանակներում քննարկվել են հակաբակտերիալ պրոֆիլակտիկայի սկզբունքները, դեղերի ընտրության առանձնահատկությունները՝ կախված վիրահատության տևողությունից և պացիենտի առողջական վիճակից, մի շարք վիրահատություններից հետո կիրառվող անտիբիոտիկների ընտրության, դոզավորման արդյունավետությունը գնահատելու, բուժումը շարունակելու, փոփոխելու կամ հավելյալ հակաբիոտիկ ավելացնելու առանձնահատկությունները։
Գործընկերները տարբեր հարցեր ուղղեցին բանախոսին, մասնավորապես՝ որ վիրահատությունների ժամանակ կարելի է չանել հակաբիոտիկ, վիրահատության ժամանակ արյան կորուստը կապ ունի՞ հակաբիոտիկի դոզավորման փոփոխության հետ, թե ոչ, հակաբակտերիալ պրոֆիլակտիկայի ժամանակ երբ է անհրաժեշտ նորից կրկնել հարվածային դոզան։
.png)