Գլխավոր Ավելին

Գիտական լսման թեման՝ կրծքագեղձի քաղցկեղ և սեռական խանգարումներ

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած հերթական գիտական լսումը վերաբերում էր կրծքագեղձի քաղցկեղին և սեռական խանգարումներին, զեկուցողը՝ Սեքսոպաթոլոգիա կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Մարիամ Եղիազարյանը։

Իր զեկույցում Եղիազարյանը խոսեց կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ հաճախ հանդիպող սեռական խանգարումների մասին կանանց և տղամարդկանց շրջանում։

Բանախոսը անդրադարձավ այն ֆիզիկական և հոգեէմոցիոնալ փոփոխություններին, որոնք ուղեկցում են քաղցկեղ ախտորոշմանը։

Գործընկերները տարբեր հարցեր ուղղեցին, որոնք վերաբերում էին սեռական ֆունկցիայի վերականգմանը և բուժմանը։

×
facebook sharing button facebook